For Immediate Release
12 հոկտեմբերի, 2004 թ.
(Russian, English)
Հայաստանը գրանցում է Եհովայի վկաներին
ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ 2004 թ. հոկտեմբերի 11–ին, ժամը 17։30–ին արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը Եհովայի վկաների ներկայացուցիչներին հանձնեց Հայաստանում նրանց կրոնական կազմակերպության գրանցման պաշտոնական վկայականը։
«Այս օրը նշանակալից է մեզ համար,— ասաց Հայաստանում Եհովայի վկաների խոսնակ Հրաչյա Քեշիշյանը։— Այժմ մենք կարող ենք օգտվել այն նույն քաղաքացիական իրավունքներից և երկրպագության ազատությունից, որ ունեն մեր հավատակիցները աշխարհի շատ ու շատ երկրներում։ Մենք անչափ շնորհակալ ենք Հայաստանի իշխանություններին՝ կրոնական ազատության օգտին կատարած իրենց այս խիզախ քայլի համար»։
Արդարադատության նախարարության կողմից կատարված գրանցումը վերջ դրվեց ինը տարվա պատմությանը, որի ընթացքում ընդհանուր հաշվով 14 անգամ գրանցման համար դիմումներ են ներկայացվել, որոնցից առաջինը՝ 1995 թ. հոկտեմբերի 15–ին։ Եհովայի վկաներին իրավական կարգավիճակ տալու որոշումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանը կատարում է Եվրախորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները։
Քեշիշյանը ավելացրեց. «Անհամբերությամբ սպասում ենք, որ ներկայումս կալանավայրում և նախաքննական մեկուսարանում գտնվող 15 երիտասարդ Եհովայի վկաներ, որոնք խղճի նկատառումներով հրաժարվում են զինվորական ծառայությունից, անմիջապես ազատ կարձակվեն»։
Հայաստանում այս օրինական ճանաչումը մեծ ուրախություն է պատճառում ամբողջ աշխարհի Եհովայի վկաներին, և նրանք հուսով են, որ այս ճանաչումը ճանապարհ կհարթի Հայաստանի համար՝ լուծելու երկար տարիներ ձգձգվող խնդիրը, որը վերաբերում է այն երիտասարդ Վկաներին, որոնց՝ Աստվածաշնչով դաստիարակված խիղճը թույլ չի տալիս նրանց ծառայելու զինված ուժերում։ Իր՝ 2004 թ. (1361) բանաձևում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարգադրել էր, որ այդ երիտասարդները «անհապաղ ազատ արձակվեն նախագահական համաներմամբ»։
Հայաստանում Եհովայի վկաների թիվը կազմում է մոտավորապես 8 000։
Միացյալ Նահանգներ. Դեյվիդ Սիմոնյան
հեռախոս +718 560 5600
