A globe

Jehovah’s Witnesses

Official Media Web Site

jw-media.org Home
Armenia

About Jehovah’s Witnesses

News

Our Official Web Sites

Media Resources


For Immediate Release
‎27 հոկտեմբերի, 2009 թ.
(English)

Եվրոպական դատարանը չի պաշտպանում Հայաստանում խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվողների իրավունքները

ԵՐԵՎԱՆ, Հայաստան։ Ելնելով նախադեպի իրավունքի սկզբունքից՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2009 թ. հոկտեմբերի 27-ին Բայաթյանն ընդդեմ Հայաստանի գործի հետ կապված հայտարարեց, որ ստիպված է եղել որոշելու, որ Եվրոպական Կոնվենցիայի հոդված 9-ով ամրագրված խղճի ազատությունը չի պաշտպանում խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվողների իրավունքները:

Վահան Բայաթյանը Հայաստանի քաղաքացի է, ծնվել է 1983 թ.-ին և ապրում է Երևանում: Նա Եհովայի վկա է և խղճի թելադրանքով հրաժարվել է զինծառայությունից: 2002 թ.-ին նա դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման: Դատախազությունը բողոքարկել է՝ պնդելով, որ նրա՝ զինծառայությունից հրաժարվելու որոշումը «անհիմն է և վտանգավոր»: Ուստի նրա ազատազրկման պատժաչափը երկարացվել է մեկ տարով: Երբ Հայաստանի Գերագույն Դատարանն էլ հաստատեց այս որոշումը, Բայաթյանն իր գործը հանձնեց Եվրոպական դատարան: Դատարանը որոշում կայացրեց ընդդեմ պրն. Բայաթյանի՝ չնայած «կասկած չուներ, որ դիմումատուն անկեղծ կրոնական համազմունքներից ելնելով է որոշել հրաժարվել պարտադիր զինծառայությունից»:

Չնայած որոշումը կայացվել է ընդդեմ Բայաթյանի, Դատարանը ընդունել է այն փաստը, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելու նախապայմաններից են՝ պաշտպանել խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվողների իրավունքները և տրամադրել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն:

Որոշմանը տարակարծիք է եղել իռլանդացի դատավոր Անն Փաուերը՝ ըստ որի «այս որոշումը չի համապատասխանում ներկայիս՝ խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվողների վերաբերյալ եվրոպական չափանիշներին»: Որոշմանը կողմ է եղել շվեդ դատավոր Էլիզաբեթ Ֆուրան: Սկզբում նա կարծում էր, որ գործը հարկավոր է հանձնել վերին պալատ, որպեսզի այն «քննի գործը/վերանայի նախադեպի իրավունքը»: Պրն. Բայաթյանին ներկայացնում էր փաստաբան Անդրե Կարբոնոն: Նա հայտնել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում սույն վճիռը կբողոքարկվի վերին պալատ:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվեց տրամադրել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն՝ 2004 թ. հուլիսի 1-ին ընդունելով օրենք այլընտրանքային ծառայության մասին, որը կհամապատասխաներ եվրոպական չափանիշներին, ինչը Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու նախապայման է: Այնուամենայնիվ, Հայաստանի ներկայիս այլընտրանքային ծառայության մասին օրենքը չի համապատասխանում խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվողների պահանջներին, քանի որ այն գտնվում է ռազմական վերահսկողության ներքո:

Ներկայումս Հայաստանում 71 Եհովայի վկաներ գտնվում են կալանավայրում խղճի թելադրանքով զինծառայությունից հրաժարվելու պատճառով:

Կոնտակտներ՝
Հայաստան՝ Արթուր Իսպիրյան (+374) 77 900 829

Փոլ Գիլիս  + 44 7775 833880

Դեյվիդ Սիմոնյան  +1 718 560 5600